Պետական բուհերի ռեկտորների խորհրդում լուրջ վիճաբանություն է հասունանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդում լուրջ վիճաբանություն է հասունանում: Բանն այն է, որ դեռ նախորդ տարի պետական բուհերի ռեկտորների խորհուրդը միաձայն որոշում էր կայացրել, որ յուրաքանչյուր ռեկտոր խորհրդի նախագահի պաշտոնում փոխատեղման՝ ռոտացիոն սկզբունքով պաշտոնավարելու է 1 տարի ժամկետով: Վիճակահանությամբ որոշվել էր խորհրդի նախագահության հերթականությունը:
Արդյունքում Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նախորդ տարվանից պաշտոնավարում էր որպես խորհրդի նախագահ մինչեւ այս տարվա մարտի 22-ը: Ըստ այդ հերթականության՝ ՀՀ մայր բուհը, որ երկար ժամանակ ռեկտոր չուներ, խորհրդի նախագահ կարող է դառնալ միայն 8 տարի հետո: Ի՞նչ անել: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ այն մասին, որ ԵՊՀ-ի նորընտիր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փորձում է իրավիճակ փոխել եւ առաջիկայում դառնալ ռեկտորների խորհրդի նախագահ՝ առանց ռոտացիայի՝ մշտական:
Ինչո՞ւ է շտապում. իր պաշտոնավարման ժամկետը ընդամենը 5 տարի է: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար Հովհաննիսյանը որոշել է ռեկտորների խորհրդի իրեն ենթարկվող ռեկտորների հետ փոխել նախորդ տարվա որոշումը՝ ըստ այդմ հաստատելով, որ ռեկտորների խորհրդի նախագահը մշտապես ի պաշտոնե պետք է լինի ԵՊՀ ռեկտորը: Իր պլաններն իրականություն դարձնելու ճանապարհին Հովհաննիսյանը նույնիսկ չի խորշում նաեւ ռեկտորներին զանգահարել եւ պնդել, որ ԿԳՄՍՆ դիրքորոշումն է այդպիսին, որ ինքը պետք է դառնա ռեկտորների խորհրդի նախագահ:
Իսկ այսօրվա խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանն էլ այս գործում ստանձնել է Հովհաննիսյանի օգնականի դերը։ Կան նաեւ կզբունքային ռեկտորներ, որոնք իրենց որոշումը չեն ցանկանում փոխել: Աղմկահարույց այս նիստը կկայանա այսօր, որին մանրամասն կանդրադառնանք նիստից հետո: «Ժողովուրդ» օրաթերթն, իհարկե, փորձեց մեկնաբանություն խնդրել Հովհաննես Հովհաննիսյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»