Արցախում 4-րդ օրն է՝ գազ չկա. ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են
Արցախում մարտի 8-ի գիշերը վնասված գազատարի վերականգնողական աշխատանքները չեն սկսվել։
NEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն ասաց, որ ռուս խաղաղապահները շարունակում են բանակցություները ադրբեջանական կողմի հետ։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին «Արցախգազ» ԲՓԸ–ն տեղեկացրել էր, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Նշվել էր, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում, Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը:
Ադրբեջանական ԶՈՒ-երը խոչընդոտներ է հարուցում գազատարի վթարի վայր հասանելիության եւ վերականգնողական աշխատանքներ իրականցնելու համար։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների եւ իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին