Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Հասարակություն

Զովունիում դպրոցի մոտ իրեն ու կնոջը պայթեցրած տղամարդու երեխաները դեպքի պահին դպրոցում են եղել. Մանրամասներ

Այսօր Զովունի գյուղում դպրոցի մերձակայքում տեղի ունեցած պայթյունից մահացած կնոջ ու տղամարդու չորս որդիներից երկուսը դեպքի ժամին դպրոցում են եղել, հաղորդում է Aravot.am-ը:

Դպրոցի տնօրենը՝ Հասմիկ Հարությունյանը կայքի հետ զրույցում նշել է. «Իրենք տարիներ շարունակ Ռուսաստանում են ապրել, մանրակրկիտ տեղեկություններ չունենք։ Երեւի արդեն երկու տարի է՝ ինչ վերադարձել են Ռուսաստանից: 4 որդիներից մեկը մեր դպրոցի շրջանավարտ է, մյուսը, եթե չեմ սխալվում, 9-րդ դասարանն է ավարտել։ Երկու երեխաները հիմա մեր դպրոցի աշակերտ են: Այսօր դպրոց եկել էին լավ տրամադրությամբ: Մահացածները բժիշկ տղա ունեն, որը ե՛ւ բժշկական համալսարանում է սովորում, ե՛ւ աշխատում է, շատ գրագետ, խելացի տղա: Եվ ընդհանրապես բոլոր երեխաներն էլ շատ դաստիարակված են, հիմա միջնեկ տղային դասավանդում եմ, շատ լավ երեխա է: Մեծ եղբայրն էր այսօր զանգել հորեղբոր տղային ու իր եղբորը, թե մաման զանգել է, ասել է, էդ մասում է, մի հատ տեսեք: Բայց քանի որ մեր դպրոցի դռները փակ են, երեխաները դուրս չեն եկել: Հետո երբ իմացանք՝ ինչ է կատարվել, մենք ինքներս կապվել ենք բժիշկ տղայի հետ, թե ինչ անենք քո եղբայրների հետ, ուր բերենք, ասաց՝ ես ընդառաջ կգամ, դուրս հանեք: Ինքը եղբայրներին դիմավորեց, երեխաները անտեղյակ էին կատարվածի մասին, փոքրը երրորդ դասարանում է սովորում, մեծ եղբայրը Ռուսաստանում է»:

Կան տեղեկություններ, որ հենց ամուսինն է պայթուցիչով պայթեցրել իրեն ու կնոջը: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք ամուսնալուծված էին, սակայն այս տեղեկությունը մեզ հետ զրույցում չհաստատեց ոչ դպրոցի տնօրենը, ոչ էլ գյուղապետը՝ Արտաշես Ղարիբյանը:

Մեր զրուցակցի խոսքով, նրանք Զովունիում չեն բնակվում: Իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր մահացած կինը դպրոցի մերձակայքում աշխատանքի է անցել, իսկ ամուսինը տարիներ շարունակ թույլ չի տվել, որ կինն աշխատի:

Ամենայն հավանականությամբ՝ հենց այդ հարցերով են ամուսինները վիճել: Կան լուրեր, որ նախքան պայթեցնելը, ամուսինը քաշքշել է կնոջը:

Հասմիկ Հարությունյանին հասած տեղեկությունների համաձայն՝ կինը ավտոբուսից իջել է, գնացել է իր աշխատավայրի ուղղությամբ, հենց այդ հատվածում էլ ամուսիններով հանդիպել են: