Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքները

«Հրապարակ». Կրկին գործուղումների շքերթ է օրենսդիրում

 Քովիդով եւ պատերազմով պայմանավորված՝ տեւական ժամանակ հայրենի օրենսդիրները զրկված էին գործուղումների մեկնելուց, հեռավար էին մասնակցում միջազգային միջոցառումներին։ Վերջին ամիսներին կրկին գործուղումների շքերթ է՝ նախկին «պարապուրդի» տեղն են լրացնում։ Մարտի 10-12-ը ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը գործուղվել է Վիեննա՝ «ԵԱՀԿ Երիտասարդության եւ անվտանգության հարցերի խմբի» շրջանակում ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների ոչ ֆորմալ հանդիպմանը մասնակցելու։

Մարտի 20-22-ն էլ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Փարիզ՝ ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու։ Մեկ ամիս առաջ էլ նույն Ջուլհակյանը՝ Ծովինար Վարդանյանի, Արման Եղոյանի եւ Սոնա Ղազարյանի հետ Լյուքսեմբուրգում էր։ Ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականության եւ պաշտպանության միջխորհրդարանական կոնֆերանսին մասնակցելու համար փետրվարի 23-26-ը Փարիզ էր գործուղվել Վլադիմիր Վարդանյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ մեկնելու է Ինդոնեզիա՝ խորհրդարանների նախագահների հերթական հավաքին։ Եվ այսպես՝ գրեթե ամեն շաբաթ պատգամավորները բյուջեի հաշվին գործուղվում են որեւէ երկիր, չնայած պարզ չէ, թե դա երկրին ինչ է տալիս։

Մեկ շաբաթից ավելի է՝ Արցախում լարված վիճակ է․ ոչ մի պատգամավոր չի մեկնել Արցախ, որ գոնե գործուղման մեկնելիս կարողանա լիարժեք ներկայացնել իրավիճակը։ Իսկ ընդդիմադիրների՝ երկրից դուրս գալու սահմանափակումները դեռ չեն հանվել․ ԱԺ-ն մարտի 16-18-ը Արմեն Գեւորգյանին գործուղել էր Ստրասբուրգ, սակայն դատարանն օրերս կրկին արգելեց դուրս գալը։