40 տարին անց կանանց համար․ ինչպես տնային պայմաններում խնամել ձեռքերի մաշկը
40 տարեկանից հետո, երբ գեղձերի աշխատանքը դանդաղում է, ձեռքերի մաշկի խոնավացման խնդիրը դառնում է արդիական։
Ձեռքերի խնամքի հիմնական կանոնները
1.Ձեր ձեռքերը լվացեք սենյակային աստիճանի ջրով։ Չափազանց սառը ջուրը մաշկը դարձնում է կոպիտ, իսկ չափազանց տաքը՝ չորացնում եւ յուղազերծում է այն։
2.Խուսափեք ջրի հաճախակի եւ երկարատեւ շփումներից: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ձեռքերը խոնավացնելու լավագույն միջոցը հնարավորինս երկար ջրի մեջ պահելն է։ Իրականում ամեն ինչ հակառակն է։ Ջուրը, կարծես, ներծծում է մաշկի խոնավությումը՝ էպիդերմիսի բջիջների պաշտպանիչ թաղանթի միջոցով։
3.Լվացք անելիս, ափսեները լվանալիս, տունը հավաքելիս, հողի հետ աշխատանքներ կատարելիս անպայման կրեք ռետինե ձեռնոցներ, իսկ նախքան դա ձեռքերին քսուք տարածեք։ Սակայն, հիշեք, որ ձեռնոցները ստեղծում են ջերմոցային ազդեցություն, եւ դա վնասում է ձեռքերը։ Հետեւաբար, ձեռնոցներով կարող եք աշխատել ոչ ավելի, քան 5 րոպե: Եթե տնային գործերը ավելի շատ ժամանակ են պահանջում, ապա կրեք բարակ բամբակյա ձեռնոցներ: Դրանք կլանում եմ քրտինքը եւ պաշտպանում ձեռքերը չորացումից։
4.Օգտագործեք խոնավեցնող քսուք ձեռքերի համար։ Համոզվեք, որ այն օգտագործում եք առավոտյան եւ երեկոյան։ Իդեալական կլինի քսուք օգտագործել ջրի հետ յուրաքանչյուր շփումից հետո։
5.Մի մոռացեք քսուք տարածել նաեւ Ձեր արմունկներին, քանի որ այդ հատվածի մաշկը շատ նուրբ է եւ չխնամելու դեպքում կոշտանում ու ճաքճքում է։
6.Շաբաթը մեկ անգամ ձեռքերը սկրաբով մաքրեք։ Դուք կարող եք պատրաստել հատուկ սկրաբ ձեռքերի համար կամ օգտագործել դեմքի համար նախատեսված խնամքի միջոցը։
7.Ձեռքերի դիմակներ եւ վաննաներ վաննաներ արեք շաբաթական 2-3 անգամ:
8.Անպայման հետեւեք եղունգներին․ հատուկ յուղեր, վաննաներ։
9.Պարբերաբար կատարեք ձեռքերի մերսում։ Այն բարելավում է արյան շրջանառությունը եւ բարերար ազդեցություն է ունենում մաշկի վրա։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն ...
Պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա Ղահրամանյան