Ողբերգական ավտովթար. 3 վիրավոր. մեկ մոխրացած դի
Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և DAF մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, իսկ 3 հոգի, որոնցից երկուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը: Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել և ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ հրշեջները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, որից հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Ավետիք Քալաշյանն ու Կարապետ Չալաբյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, խցանում տեղի չունենա, որ հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի կատարեն իրենց աշխատանքը:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավորապես պաշտոնակատար Վարդան Միրզոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերալիզոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին