Մոսկվայում վրդովված են. Երևանում տեղի կունենա ակցիա՝ ի աջակցություն ռազմավարական դաշնակցի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրված է հայտարարություն այն մասին, որ «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.03.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի իրազեկումը ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 15.00-16.00-ը Ստ. Շահումյանի անվան հրապարակում հավաք և ժ.16.00-16.30 Ստ. Շահումյանի անվան հրապարակից՝ Բեյրութի փողոցՍուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց՝ մինչև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»:
Սպասվող այս ակցիայի հետ կապված «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հասել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են այն հանգամանքից, որ հատկապես այս օրերին Հայաստանում առավել ակտիվացել են հակառուսական տրամադրություններ գեներացնող որոշ շրջանակներ, փոխարենը պրոռուսական ընդամենը 1-2 ակցիա է իրականացվել, այն էլ՝ բավականին սակավամարդ: Սա Մոսկվայում գնահատում են որպես մեր երկրի կողմից անլուրջ վերաբերմունք պատերազմի մեջ գտնվող ռազմավարական դաշնակցի հանդեպ:
Եվ ահա, որոշվել է շաբաթ օրը՝ մարտի 19-ին, կազմակերպել բազմամարդ ակցիա և երթ՝ ի աջակցություն Ռուսաստանի Դաշնության: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, հաշվի առնելով, որ, ըստ տարբեր հարցումների, Հայաստանում գերակշռող մեծամասնություն են կազմում պրոռուսական կողմնորոշում ունեցողները, ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ հավաքը Մոսկվայի համար յուրատեսակ ինդիկատոր է լինելու՝ հասկանալու համար՝ իրենց ՌԴ բարեկամ համարողներն արդյոք իսկապե՞ս պատրաստ են վճռական պահի հստակ դիրքորոշում հայտնել, թե՞ ոչ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»