Հստակ պատախանի փոխարեն՝ հերթական «լոլոները». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի իշխանությունը, պատասխանելով Ադրբեջանի վերջնագրին,«եւ նալին է խփել,եւ մեխին»։
Պատասխանում հստակ նշված չէ,որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որեւէ կապ չունի։
Չկա «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» ձեւակերպումը։
Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վերաբերյալ չի ասվում,որ դրանք չեն կարող որեւէ կերպ անցնել Ադրբեջանին եւ առհասարակ նման հարցի քննարկումը անթույլատրելի է։
Ասվում է ՝«առանց նախապայմանների բանակցություններ»։
Թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ գրավել է,իսկ դուք ասում եք՝«առանց նախապայմանների»։
Նորմալ է,որ ասվում է՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ այլ իրավունքների։
Եթե այդքանը ձեր Նիկոլը հասկանա՞ր ,չէր գնա հայտարարի՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,ու ԼՂ խնդիրը դարձներ տարածքային հարց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։
Իր պատասխանում ՀՀ ԱԳՆ-ն չի հստակեցնում ,թե՞ կարգավիճակ ասելով ի՞նչ է հասկանում։
Ի վերջո Ադրբեջանի կազմում Արցախի գոյութունը հնարավոր համարու՞մ է,թե՞՝ ոչ։
Կոնկրետ պատասխան է պահանջվում,իսկ դրա փոխարեն հասարակությանը հրամցվում են հերթական «լոլոները»։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին