Նիկոլի ձեռքը կրակն ընկած ու աշխարհով մեկ խայտառակ եղած ՊՆ-ն` երեկ ասել է. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Նիկոլի ձեռքը կրակն ընկած ու աշխարհով մեկ խայտառակ եղած ՊՆ-ն` երեկ ասել է, որ ազերները ոչ թե առաջ են եկել դեպի Ներքին Հանդ գյուղ, այլ վերադարձել են իրենց դիրքերը: Ուշացումով եմ արձագանքում, որովհետև հրաժարվում էի հավատալ, որ սա մեր ՊՆ-ի պատասխանն է հայ ժողովրդին:
Այսինքն ստացվում է, որ ՀՀ տարածքում կան սեզոնային «դիրքեր», ու հակառակորդը երբ ցանկանա կլքի այն ու երբ ցանկանա` կվերադառնա:
Այսինքն, ըստ ՀՀ ՊՆ-ի` ձմեռը հավես չկա սահման պահելու, իսկ գարնան դեմ` հաճելի՞ է: Սա ի՞նչ աչքակապություն է:
Փաստորեն, թուրքերն էլ են Նիկոլի պես մտածում. ձմռանը եղանակը թույլ չտվեց բարձունքը պահենք, դրա համար հակառակորդը գրավեց ու առ այսօր չի լքում Հայաստանի սուվերեն տարածքը:
Բա եթե այդպես է, դուք ինչու՞ չդիրքավորվեցիք այդ նույն տարածքներում և փոխարենը ինչու՞ չեք ստիպում թշնամուն հեռանալ մեր ինքնիշխան տարածքներից:
ԳՇ-ում ծառայող պարոնայք սպաներ, (եթե այդպիսիք մնացել են), երբևէ կմտածեի՞ք, որ ստիպված կլինեք ձեր իսկ պաշտպանության տարածքում արդարացնել թուրքերի ազատ առաջխաղացումը: Ես հասկանում եմ, որ նիկոլականները երկիրը դրել են թուրքի ոտքի տան, ու ձեզ էլ օգտագործում են իրենց կեղտոտ քաղաքական հաշվարկներում:
Ամո´թ է, լռեիք` ավելի ճիշտ կլիներ, քան նման պարզաբանում տայիք Ներքին Հանդի վերաբերյալ: Համայնքի ղեկավարն ու գյուղի բնակիչներն են ստիպված ձեզ հակադարձում, էլ քանի՞ կոպեկ արժե ձեր ծառայությունը:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»