ՀՀ զինված ուժերը համալրվել են ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով և այլ զինտեխնիկայով․ ՊՆ փոխնախարար
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում ներկայացվել է ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է ՀՀ զինված ուժերը նախորդ տարի համալրումները։ «ԶՈՒ-ն համալրվել է ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով, հրթիռահրետանային, հակատանկային, հրետանային կապի, ինժեներական, հրաձգային, ռազմատեղեկագրական միջոցներով, զրահապատ մեքենաներով, ավտոմոբիլային տեխնիկայով և այլն:
Համալարումը կատարվում է կազմ-կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առկա կարիքների հաշվարկով, ընդ որում մատակարարումների մի մասը նախատեսվում է իրականացնել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների միջոցով»,-ասել է Սարգսյանը:
Փոխնախարարը նաև նշել է, որ ԶՈՒ 2022-20244 թթ կարիքների ապահովման նպատակով ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունների հետ կնքվել են հակաօդային պաշտպանության, հրթիռահրետանային, կապի, ռազմատեղեկագրական և այլ միջոցների ձեռքբերման, նորոգման, տեխնիկական սպասարկման, ռեգլամենտային աշխատանքների կատարման պայմանագրեր:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»