Անհայտ անձինք հայտնել են Երեւան թռչող ռուսական ինքնաթիռի ականապատման մասին
Անհայտ անձինք հայտնել են Ռուսաստանից Հայաստան թռչող ինքնաթիռի ականապատման մասին։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։
Նշվում է, որ «Շերեմետևո» օդանավակայանում էլեկտրոնային փոստով անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին։ «Ստուգումը կիրականացվի ժամանման օդանավակայանում», - ասել է աղբյուրը, սակայն չի հստակեցրել, թե մայրաքաղաքի ո՛ր օդանավակայանից է օդանավը օդ բարձրացել։
Flightradar24 ծառայության փոխանցմամբ՝ այս պահին օդում երկու ինքնաթիռ կա, որոնք թռչում են Հայաստանի մայրաքաղաք՝ «Վնուկովոյից» և «Դոմոդեդովոյից», որոնցից ոչ մեկն ահազանգ չի տվել։ «Շերեմետևոյից» Երևան այսօր ինքնաթիռներ չեն թռել։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»