Կապիտուլյանտին առանց նվեր չենք թողնի: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը եւ խոսափողը փոխանցեց ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանին, որ նա ներկայացնի, թե ինչ նվեր է լինելու:
Վերջինս հայտարարեց. «Մենք բոլորս տեղյակ ենք, որ շուրջ 10 օր Արցախում հումանիտար աղետ է, 10 օր ադրբեջանցիները պարզապես կտրել են արցախահայությանը գազ ունենալու իրավունքից:
Միայն 10 օր հետո սկսվել են իբրեւ թե խողովակաշարի վերականգնման աշխատանքներ: Երկու արձանագրում. Ոչ հարգելի իշխանություններ, կան չհաստատված տեղեկություններ, ձեր լեզվով ասած՝ օդում կախված, որ այս վերանորոգումները եւս որոշակի զիջումների դիմաց են թույլատրվում: Մենք այսօր բերել ենք գազի խողովակը տալու ձեզ եւ ասելու, որ մատ թափ տալու կամ նմանատիպ այլ գռեհկաբանությունների փոխարեն մենք այս խողովակն ենք թափ տալիս, եւ ասում՝ զբաղվեք գործով, որովհետեւ Արցախն առանց հայերի չի մնալու, բայց դուք առանց իշխանության շատ մոտ ապագայում մնալու եք»:Նշենք, որ Արտաքին գործերի նախարարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ, որոնք երթով շարժվել են դեպի կառավարության շենք: ԱԳՆ-ի, ինչպես նաեւ կառավարության շենքերը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբը հայտարարությամբ միացել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դեմ բողոքի այս ակցիային:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»