Դավաճան Նիկոլը ուզում էր վերացնել «նախկիններին», որպեսզի վերացներ հաղթած Հայաստանը. Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չորս տարի մեկը մյուսին հաջորդող արհավիրքներ ու դրանց դիմակայելու ցանկության ի սպառ բացակայություն։
Հանձնած Արցախ, 5000 հայորդու կյանք, կովիդի ոչ պատշաճ բուժման պայմանների արդյունքում 9000 մահ, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանի զորք։
Սակայն այս ամենը երկրորդական էր նիկոլի համար, որովհետև ցանկացած միտք սկսվում ու ավարտվում էր նախկիների նկատմամբ տարած հաղթանակի մասին բարբաջանքով։
Երեկ ավելի պարզ դարձավ, թե որքան համահունչ է Հայաստանի ներքին և արտաքին թուրքի պայքարը մեր պետության դեմ։
ալիևը հրապարակավ խոստոխանել է, որ 30 տարի Հայաստանը հաղթած երկիր էր։ Թե ինչու է ատում ալիևը մեր «նախկիններին»՝ պարզ է։ Հաղթել էին ու եթե չլիներ դավաճան նիկոլը, էլի հաղթելու էին։
Նիկոլի ատելությունը նախկինների նկատմամբ փաստորեն նույն տրամաբանությունն ունի։ Հայաստանի «նախկինները» Հայաստանը դարձրել էին հաղթած երկիր։ Իսկ նիկոլը մեզ սարքեց պարտված ու արժանապատվությունից կաղող ազգ։ Դավաճան նիկոլը ուզում էր վերացնել «նախկիններին», որպեսզի վերացներ հաղթած Հայաստանը։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»