Պարեկների հետապնդման ժամանակ Mercedes-ից նետել են պայուսակ, որում եղել է ատրճանակ և դանակ. 2 անձ բերման է ենթարկվել
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մարտի 13-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ ծառայություն կատարելիս ժամը 07:15-ի սահմաններում Բեկնազարյան փողոցում անկանոն շարժումներով վարելու և «կանգ առ» ազդանշանին չենթարկվելու համար հետապնդել և Բաշինջաղյան փողոցում կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենան, տեղեկացնում է Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ, 36-ամյա Արարատ Ս.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Հ.-ն, որը հետապնդման ժամանակ ավտոմեքենայի սրահից պայուսակ է նետել: Արդեն տեղում պարեկները նրանց ներկայությամբ զննել են պայուսակը, որի մեջ եղել է 3 հատ փամփուշտով ատրճանակ և ծալովի դանակ:
Նշված անձինք զենք և զինամթերք կրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ այդ ընթացքում Երևանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Կ.-ի հասցեին հնչեցրել են ծանր վիրավորանքներ, իսկ Էդվարդ Հ.-ն ոտքով հարվածներ է հասցրել Սերգեյ Կ.-ի ոտքին, պատճառելով ֆիզիկական ցավ: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են փորձաքննություններ: Արարատ Ս.-ն և Էդվարդ Հ.-ն բաց են թողնվել:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»