Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի անդամակցության նվիրված միջոցառումը բռնազավթված Շուշիում անցկացնելը.Բեգլարյան
Ավելի շատ դատապարտում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչի այցը բռնազավթված Շուշի և նրա մասնակցությունը ադրբեջանական սադրանքին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
«Եվ ՄԱԿ-ի չափազանց մարդասեր ու արժեքավոր պաշտոնյաներն այդ սադրանքին գնում են հետևյալ պայմաններում․
40 000 տեղահանված՝ որոնցից 5000-ը շուշեցի են, զրկված են իրենց հայրենի տներից և բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը։
Այս օրերին նույն Շուշիում վնասվել էր Արցախի միակ գազատարը, և ադրբեջանական կողմը միտումնավոր ձգձգում էր վերականգնումը՝ լրացուցիչ տանջանքներ պատճառելով 100 000 մարդու, իսկ ՄԱԿ-ը լռում էր։
Դրանք արժեքնե՞ր են, որոնք դավանել եք, թե« խավիար» ու նավթադոլարներ...»,-գրել է նա։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)