Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է 2 մարդու դանակահարությամբ. վերջիններս հոսպիտալացվել են
Մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Հիվանդանոց ժամանակ ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Հակոբ Հ.-ն է:
Նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ «աջ ազդրի վերին երրորդի ներքային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 19-ամյա Սարգիս Կ.-ն է: Մինչ բժիշկները վերջինիս նույնպես օգնություն էին ցուցաբերում, Վաղարշապատի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ մարտի 19-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, Բաղրամյան գյուղի կենտրոնական հատվածում գտնվող այգու մոտակայքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է Հակոբ Հ.-ին, և Սարգիս Կ.-ին, պատճառելով նշված վնասվածքները:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)