Բերման է ենթարկվել հայտնի ՍՊԸ տնօրենը. Նրա Hummer ավտոմեքենայում հայտնաբերվել է «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց
Երեւանում, մարտի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարեկների հետ ուժեղացված ծառայության ընթացքում Բաղրամյան պողոտայից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Ղազարյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս եղել է Hummer մակնիշի ավտոմեքենայով։ Տ. Ղազարյանը ավտոմեքենայից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, ընդհանուր՝ 1.25 գր. կշռով դեղնականաչավուն զանգված և հայտնել է, որ հայտնաբերված հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը ձեռք է բերել Աբովյան քաղաքին հարակից ամայի դաշտից, վայրաճ կանեփի բույսից քաղելու եղանակով, իր անձնական օգտագործման համար և 0.68 գր. կշռով, բյուրեղանման զանգված, որը հանդիսանում է «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց և այն ձեռք է բերել «Տոռ Բռաուզեր» կայքի միջոցով՝ իր անձնական օգտագործման համար:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ Տ. Ղազարյանը, ով հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, բաց է թողնվել։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)