Ռուս խաղաղապահները քանդում են Փառուխի դիրքեր տանող ուղիները. աղմկոտ տեսանյութի հետքերով
Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է թրթուրավոր տրակտորը շրջում Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մոտ տեղակայված մարտական դիրքերի մոտ: Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիան»՝ նշելով.
«Սոցցանցերի որոշ օգտատերեր և նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցներ գրել են, թե իբր ադրբեջանցիները «խաղաղապահների աչքի առաջ» տրակտորի օգնությամբ ամրակայումներ են իրականացնում։
Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրը Sputnik Արմենիային հայտնել է՝ ռուս զինվորականները հատուկ տեխնիկայի օգնությամբ աշխատանքներ են իրականացնում շփման գծում դիրքերին մոտենալու ուղիները ոչնչացնելու ուղղությամբ:
Այդպիսով ռուս զինվորականները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհներին ստեղծում են արհեստական արգելքներ և առվակներ։ Աշխատանքներն իրականացվում են այդ հատվածում ուժերի հայելային հետքաշման պայմանավորվածության շրջանակներում։
Նման միջոցներ են ձեռնարկվում զինված միջադեպերը կանխելու և ավելորդ կորուստներից խուսափելու նպատակով։ Որպեսզի կողմերից ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա կրկին վերադառնալ և զբաղեցնել այդ դիրքերը, խաղաղապահները որոշել են հողին հավասարեցնել դրանց մուտքի ուղիները։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»