Երկու կարևոր գործոն կա, որ ներկայումս զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Երկու կարևոր գործոն կա, որ ներկայումս զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին՝ իր ագրեսիան ողջ սցենարով իրացնելու համար։
Առաջինը արցախցու չհանձնվող տեսակն է ու նույնիսկ այս ծանր իրավիճակում, եղած ռեսուրսների պայմաններում ինքնակազմակերպվումը։
Եվ երկրորդ, հատկապես երեկվանից Ադրբեջանի նկատմամբ աճող միջազգային ճնշումները։
ՌԴ-ն այս հարցում, բնականաբար ունի ամենամեծ շահագրգռվածությունը՝ 2-րդ ճակատի գոյությունը նրա համար մեծ խնդիրներ կստեղծի։
Ինչպես նաև՝ ՌԴ-ն ստորագրություն է դրել մի հայտարարության տակ, որն Ադրբեջանը հետևողականորեն խախտում է՝ կասկածի տակ դնելով նաև ՌԴ հեղինակությունը։
ՀԳ. Այս օրերին Արցախում շատ ծանր իրավիճակների ականատեսն եմ եղել՝ դժվարություններ, հիասթափություն, անորոշություններ, սակայն այս իրավիճակից դուրս գալու հնարավորություններ դեռ կան։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»