«Հրապարակ».Տիգրան Ավինյանի քաղաքապետի տեղապահի պաշտոնում նշանակելու գործընթացն ուշանում է
Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետի, ավելի ճիշտ՝ քաղաքապետի տեղապահի պաշտոնում նշանակելու գործընթացն ուշանում է։ Չնայած նախապես որոշված էր, որ մինչեւ մարտի 15-ը տեղի կունենա։ Եվ ծրագրված էր, որ Ավինյանը քաղաքապետարան էր մտնելու 3 նոր փոխքաղաքապետերի հետ միասին կամ անմիջապես հետո, իսկ աշխատակազմում անհամբերությամբ նրան էին սպասում, սակայն փաստ է, որ այս պահի դրությամբ նա դեռ «կադրերի ռեզերվում» է։
Թե ինչու՝ իշխանական շրջանակներում տարբեր վարկածներ են շրջանառվում․ ասում են, որ Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել», եւ նշանակումը կարվի Երեւանի ավագանու ընտրություններից հինգ պակաս, որ մինչեւ ընտրությունները նրա ռեյտինգը չգահավիժի, եւ չբարդանա Երեւանում հաղթելը։
Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առանցքային ֆիգուրներին միշտ իրենից «կախման մեջ» է պահում, չի տալիս մեծ իշխանություն եւ չի թողնում, որ խումբ-խումբ մտերմանան եւ պալատական հեղաշրջում պլանավորեն՝ իր գլխից թռնեն ու իր դեմ դուրս գան։ Հատկապես Տիգրան Ավինյանի նկատմամբ վստահությունը մեծ չէ, քանի որ նա վաղուցվանից է դիտարկվում որպես Փաշինյանի հնարավոր իրավահաջորդներից մեկը, եւ եթե Արեւմուտքի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա, նրա շանսերն էլ, ըստ այդմ, կմեծանան։




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»