Հինգ հետաքրքիր փաստ՝ մարդու վարքագծի մասին
1. Տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող մարդիկ հաճույք են ստանում այլոց զայրույթից:
2. Մարդիկ ձգտում են նվաստացնել մյուսներին, երբ ինքնավստահ չեն: Գիտափորձին մասնակցողները, որոնց հայտնել են, որ իրենք վատ են հանձնել IQ թեստը, ավելի շատ են խոսել ազգային ու կրոնական նախապաշարմունքներից, քան նրանք, որոնց հայտնել են բարձր արդյունքների մասին:
3. Միաժամանակ, մարդիկ անկեղծորեն հավատում են, որ ուրիշների հանդեպ իրենց բացասական վերաբերմունքը ոչ մի կապ չունի իրենց ցածր ինքնագնահատականի հետ: Ուրիշներին նավաստացնելն օգնում է վերականգնել սեփական ինքնագնահատականը:
4. Մարդկանց վարքագծի վրա ազդում են մարմնական զգացողությունները: Օրինակ, կա կայուն ասոցիացիա ծանրության ու «կարեւորության», «լրջության», «ծանրակշիռության» միջեւ: Ավելի լուրջ կհամարվի նա, ում ռեզյումեն կտրամադրվի ավելի ծանր թղթապանակով եւ հակառակը:
5. Նույն սկզբունքով էլ դաժանության ու հաստատակամության զգացողությունն է մարդկանց ոչ ճկուն դարձնում: Կոշտ աթոռներին նստածներն ավելի անզիջում էին բանակցություններում: Կոշտ մակերեւույթը մարդկանց մոտ հարաբերությունների դժվարության զգացողություն է առաջացնում, իսկ սառնությունը սերտորեն կապվում է միայնության հետ:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն ...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...