«FlyOne Armenia»-ն շաբաթական թռիչքներ կիրականացնի Երևան-Բեյրութ և հակառակ ուղղությամբ
Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար Ալի Համիեն և Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը քննարկել են տարբեր ոլորտներում, հատկապես քաղաքացիական ավիացիայի ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերը: Հանդիպմանը դեսպանն ու նախարարն ընդգծել են երկու բարեկամ երկրների մայրաքաղաքները կապող ուղիղ կանոնավոր չվերթների ավելացման կարևորությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լիբանանյան MTV-ն տեղեկացնում է, որ Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարությունը կանաչ լույս է վառել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության համար: Նշվում է, որ «FlyOne Armenia»-ն կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Լիբանան և հակառակ ուղղությամբ: Երևան-Բեյրութ և հակառակ ուղղությամբ նախատեսված է շաբաթական երեք չվերթ: Ընդգծվում է, որ այն կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունները:





















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ