Ցանկանում ենք տագնապ բարձրացնել. մենք արդեն Արցախը կորցնելու ճանապարհին ենք. Վահե Հակոբյան
Այն, ինչի մասին խոսում էինք 4 տարի, մոտեցել է իր գագաթնակետին եւ սահմանին, եւ մենք շուտով կկորցնենք Արցախը, այնուհետեւ կկորցնենք Հայաստանն ու մեր պետականությունը, մեր օրհներգն ու գերբը: Այս մասին ապրիլի 3-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը:
«Մենք ցանկանում ենք տագնապ բարձրացնել, որպեսզի մեր հասարակությունը գիտակցի, որ մենք արդեն Արցախը կորցնելու ճանապարհին ենք: Այս կառավարությունը հստակ քայլերով մեղ դրան է տանում: Առանց Արցախի գոյություն չի ունենա նաեւ Հայաստանը»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը՝ մեկնաբանելով ընդդիմադության հանրահավաքը, որը պետք է տեղի ունենա ապրիլի 5-ին:
Նա նաեւ մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Բրյուսելում կայանալիք հանդիպումը:
«Վստահ եմ, որ իր ընդունած քաղաքականության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից կվերադառնա՝ ժողովրդի մեջքի հետեւում եւս մեկ փաստաթուղթ ստորագրելով»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր եւ հաջորդ օրերին ընդդիմությունը տեղեկատվական ակցիաներ է իրականացնելու՝ կապված առաջիկա հանրահավաքի հետ:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ