Մենք չունենք Էկոնոմիկայի նախարար. նա գնացել է նախարարություն՝ խոպան. Նաիրի Սարգսյան
AD TV «Հարցազրույցի» տաղավարում Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասաց, որ ռուսական ռուբլու անկման հետևանքով Հայաստանից Ռուսաստան արտահանումների ծավալները կրճատվել են, ինչի ուղիղ հետևանք է լինելու այդ ապրանքների գների թանկացումը Ռուսաստանի տարածքում, իսկ Հայաստանում այդ արտադրություններում աշխատատեղերի կրճատումն ու արտադրության ծավալների կրճատումը։
Սարգսյանն անդրադառնալով գնաճին, նշեց, որ օրենսդրությամբ ամբողջ պատասխանատվությունը գնաճի կառավարման, դրված է Կենտրոնական Բանկի վրա, այնինչ կարելի էր գնաճը կարգավորող մի շարք մեխանիզմներ աշխատեցնել, ինչի ցանկությունը համապատասխան մարմիններում պարզապես բացակայում է։ Նույնն է վերաբերում նաև առողջապահության ոլորտում պարտադիր ապահովագրությանը, երբ որ քաղաքացին ստիպված է վճարել հարկը, սակայն հայտնի չէ, թե դրա դիմաց նա ինչ ծառայություն կարող է ակնկալել։
Աուդիտորների պալատի նախագահը նկատեց նաև, որ անկանխիկ գործարքների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ևս ոչ մի լավ բան պետք չէ սպասել, քանի որ առանց այդ էլ ծայրահեղ աղքատության բարձր շեմ ունեցող երկրում քաղաքացին ևս մի համակարգում դառնում է հարկվող անձ՝ դա հարվածելու է միայն քաղաքացու գրպանին, նաև տնտեսությանն ու ներդրումային ոլորտին։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ