Ի՞նչ գործընթացներ են Արցախի շուրջ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Տևական ժամանակ է՝ փորձագետներն ու քաղաքական գործիչները (հասկանալի է՝ բացառությամբ իշխանամերձ շրջանակների) զգուշացնում են, որ այս իշխանությունները Արցախից ձեռքները լվացել են և Արցախը դուրս թողել գործընթացներից: Բրյուսել յան հանդիպումից հետո այս խոսակցություններն առավել առարկայական դարձան: «Ըստ էության, Բրյուսելում խաղաղության բանակցությունների մեկնարկն էին փորձում ապահովել, որի հիմքում դրվել են Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը: Այդ կետերից առաջին երեքն առնվազն վկայում են այն մասին, որ եթե ՀՀ-ն համաձայնի դրանց հետ, այսպիսով հրաժարվում է Արցախից, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում է տարածքային պահանջներից այսօր և ապագայում, հրաժարվում է միջազգային կազմակերպություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը բարձրացնելուց:
Մեծագույն մարտահրավեր է, որ, մեծ հաշվով, Հայաստանի ու Արցախի շահերն այս գործընթացում ներկայացված ու ապահովված չեն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը: Իշխանությունների այս քաղաքականությունը յուրովի «ոռոգում» են ակնհայտ ու ծպտյալ իշխանամերձ շրջանակները: Ի մասնավորի, երեկ ԱԺԲ-ի կողմից պղծվել է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը: Անկախ ներկայացված պատճառաբանություններից, փաստը մնում է փաստ, որ ոտնձգություն է կատարվել Արցախի պետական խորհրդանիշներից մեկի նկատմամբ, ինչը, մեղմ ասած, բուռն հակազդեցություն էր առաջացրել սոցցանցերում:
Ի դեպ, երեկ օպերատիվորեն ՀՅԴ երիտասարդները փոխեցին դրոշը, իսկ օրվա ընթացքում մենք տեղեկություններ էինք ստանում, որ Հայաստանի տարբեր բնակավայրերի կենտրոնական հատվածներում բարձրացվում է Արցախի պետական դրոշը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշը տեղադրվել էր ընդդիմության կողմից, ինչը համարվում է խորհրդանշական, քանզի, փորձագետների համոզմամբ, 2018 թվականին հենց այստեղից սկսվեց Արցախի դրոշի «իջեցման գործընթացը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»