ՔՊ-ական պատգամավորները հանդես են եկել լրագրողների դեմ նոր նախագծով․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը հանդես են եկել լրագրողների դեմ հերթական նախագծով՝ առաջարկում են պետական մարմիններին հնարավորություն ընձեռել, որ անցանկալի լրագրողներին կարողանան զրկել հավատարմագրից։ Երեկ նրանք շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ։ Գործող օրենքով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:
«Ստացվում է, որ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող․․․ հիմքերի առկայության դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը»,- գրել են հեղինակները՝ առաջարկելով օրենքի բացը լրացնել․ «Պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում» դադարեցնել լրագրողի հավատարմագրումը: Ի դեպ, հենց Լիլիթ Մինասյանն էր 2018-ի ամռանը «Հրապարակի» դեմ ֆեյսբուքյան արշավ կազմակերպողը։ Փաստորեն, հին հիվանդությունը խորացել է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»