Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում 38-ամյա տղամարդու կողմից հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

 «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի, մարմնի ընդհանուր 45 տոկոսի չափի տարածմամբ ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ հիշյալ վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ:

Նախնական տվյալներով՝ 2022թ.ապրիլի 8-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկի աստիճանահարթակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն շենքի 37 և 38-ամյա բնակիչների միջև, որի ընթացքում վերջինս, հարևանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանից վերցրած ճայթուկները վառել և նետել է հարևանի ոտքերի տակ, այնուհետև դիզվառելիքը լցրել է վերջինիս վրա ու այրել, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա տուժողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
 
 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ շենքի 1-ին հարկի աստիճանահարթակում հայտնաբերվել և առգրավվել է պլաստմասե դատարակ շիշ, պայթեցված ճայթուկի մասեր, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:
38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- նշված է տարածված հաղորդագրությունում։