Հայը ապրելու և պայքարելու է հանուն պետականության, Արցախի ու ազգային արժանապատվության. Հռիփսիմե Ստամբուլյան
Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միտքը հիստերիայով, բանավեճը՝ հայհոյանքով, և, որ ամենացավալին է, հայրենիքը, ինքնությունն ու արժանապատվությունը նյութականով փոխարինած, սպառողական հոգեբանության կրող իշխանության որոշ ներկայացուցիչներ ցավագին են ընդունել Արցախի դրոշը ԱԺ դահլիճում այն աստիճան, որքան դա ցավագին ընդունել էին Արցախի պատանի հավաքականին տեղափոխող ավտոբուսի վրա Արցախի դրոշը տեսած ադրբեջանական տեղապահները:
Որքան էլ փորձեք, միևնույն է, հայը չի ապրելու հանուն սպառման կամ ավելի շատ` սպառման: Հայը ապրելու և պայքարելու է հանուն պետականության, Արցախի ու ազգային արժանապատվության: Արցախի դրոշը շարունակելու է ծածանվել` անկախ այն անարգել փորձող մանր ու միջին գոյություններից:
Այս իրողության հետ հաշվի նստելը կուզեք օրվա, կուզեք ժողովրդի(որի մեջքի ետևում թաքնված եք) հրամայականն է, ու եկել է պահը, երբ մուրճը պարտվելու է գաղափարին:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ