Ucom պարտատոմսեր․ առաջին կորպորատիվ պարտատոմսերը հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում
2019 թվականին «Յուքոմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր թողարկեց:
Այս հոդվածում կփորձենք միասին հասկանալ, թե ինչ է պարտատոմսը և, բանկային ավանդի հետ համեմատած, ի՞նչ առավելություն ունի այն: Նախ ասենք, որ դրանք ստացական-պարտավորագիր հիշեցնող փաստաթղթեր են, որոնք հասանելի են յուրաքանչյուրին: Օրինակ՝ որևէ ընկերություն ցանկանում է ինչ-որ նախագծի համար գրավել ներդրում ու որոշում է թողարկել պարտատոմսեր, որոնք ձեռք բերելու դեպքում գնորդը փաստացի դառնում է տվյալ նախագծի ֆինանսավորողը:
Այս ընթացակարգը շատ նման է բանկային ավանդ ներդնելու գործարքին, սակայն ավելի ճկուն տարբերակով: Ո՞րն է պարտատոմսերի առավելությունը, կհարցնեք դուք: Եթե համեմատենք բանկային ավանդի հետ, ապա պարտատոմսերը հնարավոր է յուրաքանչյուր պահի վաճառել, այնինչ բանկային ավանդը պայմանագրով ենթադրում է հստակ ժամանակահատված, որի ընթացքում գումարը հնարավոր չէ հետ վերցնել բանկից: Պարտատոմսերը վաճառելու դեպքում մինչ այդ կուտակած տոկոսադրույքները չեն զրոյանում: Բացի այդ, պարտատոմսերի տոկոսադրույքն ավելի բարձր է, քան բանկային ավանդինը: Օրինակ՝ 2019 թվականին բանկերում դոլարային ավանդների դիմաց տոկոսադրույքը կազմում էր միջինում 4.5%, իսկ «Յուքոմ»-ի պարտատոմսերինը՝ 7.5%, միևնույն ժամանակ դրամային ավանդները հնարավոր էր ներդնել միջինում 9.55%-ով Ucom պարտատոմսերի 11% հետ համեմատած:
«Յուքոմի ֆինանսական հոսքերի դիվերսիֆիկացիայի նպատակով երեք տարի առաջ որոշում կայացվեց թողարկել պարտատոմսեր, ինչի արդյունքում, մասնավորապես, վերազինեցինք մեր ֆիքսված ցանցը և ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերության կողմից արժանացանք «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակի: Շնորհակալ ենք այն բոլոր մարդկանց, որոնք վստահեցին մեզ ու ձեռք բերեցին մեր պարտատոմսերը», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ 2019 թվականին «Յուքոմ» ընկերության կողմից թողարկված պարտատոմսերի ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...