Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները
«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Հիշեցնենք, որ նկատի ունենալով Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։
Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ