33-ամյա քաղաքացին ոստիկանությունում հայտնել է, որ Երևանի գնդի պարեկներից մեկը թքել է իր ուղղությամբ և պատճառել վնասվածք
SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 33-ամյա Էդգար Բաբայանի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ ապրիլի 15-ին Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկից իրեն ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով բերման են ենթարկել, որի ժամանակ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներից մեկը՝ անցնելով իր լիազորությունները, թքել է իր ուղղությամբ, և բերման ենթարկելու ժամանակ ձեռնաշղթա կիրառելիս, դաստակների հատվածում պատճառել է վնասվածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Է. Բաբայանին Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, այդ օրը՝ ժամը 13:40-ի սդահմաններում, Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են Է. Բաբայանին, ով եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով, ինչից հետո, ըստ պարեկների, նա սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց հասցեին:
Է. Բաբայանը բաց է թողնվել:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ