Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
Telecom Armenia-ն ավարտում է վերաբրենդավորման գործընթացը, որը մեկնարկել էր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100% բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։ Մայիսի 1-ից Beeline ապրանքանիշը դուրս կգա Հայաստանում գործածությունից, իսկ Team Telecom Armenia-ն, օգտագործելով առաջին կապի օպերատորի հարուստ փորձը, կշարունակի ու առավել ակտիվ քայլերով կմտնի իր ռազմավարական ծրագրերի գործնական փուլ։
Վերաբրենդավորմանը զուգահեռ ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: NGN ցանցը արդեն հասանելի է Երևանի Դավթաշեն և Արաբկիր համայքներում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Գնդեվազ գյուղում։ Բացի այս, վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում և 65 համայնքներում՝ 4G տեխնոլոգիան ներդնելով մոտ 80 գործող կայաններում և ստեղծելով տասնյակ արդիական բջջային կայաններ։ Առաջիկայում նոր NGN ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։
2020 թվականի հոկտեմբերի 29-ին, Team-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանյանների և «Վեոն Արմենիա»-ի միջև գործարքի արդյունքում, հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ ընկերություններից մեկը կրկին դարձավ հայկական։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ