Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրվածները կօգտվեն մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման ծառայություններից
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդները հնարավորություն կունենան օգտվել մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման ծառայություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողին բանակից վերադառնալուց հետո առաջարկվելու է մոտենալ միասնական սոցիալական տարածքային գրասենյակ: « Նպատակը գործազրկության կանխումն է, ինչպես նաև մարդկանց հնարավորություն տալ հասկանալու, թե ինչ են ուզում իրենք»,-ասաց նա:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդների համար զբաղվածության ուղղությամբ արդյունավետ խորհրդատվության տրամադրման համար իրականացվում են Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնների զբաղվածության շուրջ 100 մասնագետի կարողությունների զարգացման դասընթացներ։
Ծրագիրը նպատակ ունի մասնագետներին ծանոթացնել այն գործիքակազմին, որը հնարավորություն կտա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդներին աջակցել կրթության և ուսուցման, զբաղվածության ապահովման, աշխատաշուկայում մրցունակ լինելու գործընթացում։ Գնահատելով նրանց կարիքները՝ կիրականացվեն համապատասխան աշխատանքներ հասարակությունում նրանց վերաինտեգրելու և տնտեսապես ակտիվացնելու ուղղությամբ։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ