Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Ժամանց

Այժմ իմ կյանքում կարևորագույն փուլ է՝ կանգ եմ առել մեծ խաչմերուկում, հասկանալու, թե հիմա ո՞ւր եմ գնում. Իննա Խոջամիրյանը մասնագիտական դադարի, զբաղվածության և ինքնաճանաչման մասին

Տարբեր հեռուստասերիալներում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորող Իննա Խոջամիրյանն այս փուլում մասնագիտական դադար է վերցրել և շուրջ 3 ամիս է ինչ չի նկարահանվում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է այս շրջանի զբաղվածության, հետագա ծրագրերի և իր ես-ի մասին:
«Ես բզեզ եմ. կարող եմ անդադար աշխատել, օրը նույնիսկ 20 ժամ, ամիսը 29 օր: Ես կարող եմ անվերջ աշխատել առանց զլանալու, ազնիվ խոսք, բայց երբ իմ աշխատանքն անմիջականորեն կապված է հանրության հետ, իսկ հանրությունը երևի թե չի կարող ինձ անդադար ու անընդհատ դիտել նույն ոգևորությամբ ու համակրանքով` դա շատ բան է փոխում, ու շատ կարևոր է: Առանց դադարի աշխատելու պարագայում շատ մեծ վտանգ կա կորցնելու ժամանակի, որակի, չափի զգացողությունը, թեկուզ ինքդ քեզ համար»,- ասաց դերասանուհին։

Նա հավելեց, որ իր կյանքում այժմ կարևորագույն փուլ է․«Կանգ եմ առել մեծ խաչմերուկում, հասկանալու համար իսկ հիմա ո՞ւր եմ գնում: Մարդիկ բնազդային մի շատ կարևոր դրսևորում ունեն ձանձրույթը. թե՛ անձնական, թե՛ ընկերական հարաբերություններում, թե՛ գործնականում: Ամենամեծ պարտությունն ինձ համար ձանձրացնելն ու ձանձրանալն է, վերոնշյալ 3 դաշտերում էլ»:
Դերասանուհին նաև շեշտեց, որ չի ցանկանում, երբ հեռուստադիտողը փոխի ալիքն ու իրեն տեսնի, արտաբերի՝ «նորից էս աղջիկը, դե հասկացանք»:
«Ես իմ նկարահանվելու մոլուցքը զոհաբերել եմ նոր ասելիք ունենալու շանսին:
Թեկուզև 3 ամիս է ինչ եթերում չեմ, բայց անասելի շատ են գրում, որ ինձ ուզում են նորից տեսնել: Փոքր երեխայի նման սիրտս թրթռում է կարդալիս. դա այնքան հաճելի զգացողություն է: Ինչևէ` առանց սրա չեմ կարող ապրել. կվերադառնամ, կարծում եմ»,- ասաց Իննան:


Դերասանուհու խոսքով՝ աշխատանքային բուռն շրջանում կարևոր ցանկություններից մեկը հանգիստն է:
«Ես իսկապես 5 տարի անընդմեջ, առանց արձակուրդի ու դադարի աշխատել եմ. նվիրված ու անմոռաց: Երևի թե տարվա մեջ հանգստացել ենք Ամանորին միայն` 4-5 օրով: Բայց երբ անցնում ես հանգստի` հասկանում ես, որ քեզ ընդամենը 2 շաբաթ պասիվ հանգիստն էլ բավարար էր. դու էլի ուզում ես վազվզել»,- ասաց նա։
Դերասանուհու խոսքով՝ աշխատանքային զբաղված շրջանում կորցնում ես ժամանակի կառավարումդ:
Նա ասաց, որ այն բոլոր նախագծերը, որոնց առաջարկները մերժել է, մերժել է դադար վերցնելու միտումով, և դա իր մոտ խուճապի զգացողություն են բերել․ «Բայց ինչու՞ հրաժարվեցիր, իսկ գուցե սխալ էր, հիմա հերոսուհին դու կլինեիր, դու կկոտրեիր ափսեն ռեժիսորի հետ, ինչ անմիտ բաներ ես անում Իննա, և՛ այլն, և՛ այլն»:


Իննան պատմեց, որ այս շրջանում մի քանի առաջարկ է մերժել:
«5 առաջարկ եմ մերժել, բառի ու թվի բուն իմաստով. առաջին մերժումից հետո դուրս եմ եկել` լաց եմ եղել. հունվարի յոթն էր: Հետո հույզերս թուլանում են, սկսում եմ սառը դատել, ու հասկանում եմ, որ ես եմ դա որոշել, պետք է տեր կանգնել, մի քիչ էլ հանգստանամ` կանցնեմ գործի:
Եվ հետո, այս դադարը թույլ տվեց նկատել, որ շատուշատ այլ բաներ կան, որոնք ետին պլանում էին մնացել շատ վաղուց: Ընկերները, անձնական կյանքը, ինքնազարգացումը, գուցե սեփական բիզնեսը, և ինքնաճանաչումն իհարկե: Աշխատանքի մեջ դեմքս կորցրել էի, իսկ դերասանի աշխատանքը վտանգավոր է այդ հարցում: Ես հիմա վերադառնում եմ իմ իսկական , ամենապարզ ու բնական ես-ին, որ նոր ուժով սկսեմ նորից»,- ասաց Իննա Խոջամիրյանը:

Խոսելով երազանքների դերի մասին Իննան նշեց՝ եթե կերպարային պատմությունը արդարացված լինի պատրաստ է նաև բացասական կերպար մարմնավորել:

«Գուցե կցանկանայի հոգեկան խանգարումներ ունեցող աղջկա մարմնավորել, կամ որոշ վատ կախվածություններ ու հակումներ ունեցող մեկին: Հարաբերական է շատ, քանի որ յուրաքանչյուր առաջարկվող կերպարի մեջ կարելի է յուրօրինակ բնավորություն ու կոնֆլիկտ դնել, խմորել,- ասաց Իննան և հավելեց, որ առանց խտրականության սիրում է բոլոր կերպարները: -Բայց եթե պիտի առանձնացնեմ, դե Էլենս միշտ իր ամենամեծ տեղն ունի, բայց դրանից զատ սիրել եմ Սահմանին 2-ում դիպուկահար՝ Մանեին»: