Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով
Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
Հասարակություն

Իրանական արտադրանքը կարող է արտադրվել ՀՀ-ում, իսկ հետո արտահանվել ԵԱՏՄ երկրներ. Նաիրի Սարգսյան

«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Իրանի անդամակցումը ԵԱՏՄ-ին տնտեսական ինչ դիվիդենտներ կբերի Հայաստանին։

ՀՀ իշխանությունները կարող են նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ` շահագրգիռ ընկերություններին տալով արտոնյալ կարգավիճակ, օրինակ` հարկերից ազատելու տեսքով, ցուցաբերել պետական աջակցություն, հատկացնել տարածքներ, և այդ դեպքում իրանական կամ ռուսական արտադրանքը կարող է մատչելի պայմաններում արտադրվել Հայաստանում, իսկ հետո նաև արտահանվել այլ երկրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` նշելով, որ դա, բնականաբար, ցանկալի ձևաչափ կլինի և տնտեսական լուրջ դիվիդենտներ կբերի ՀՀ-ին։

«Հայաստանը վաղուց կարող էր Իրան-Ռուսաստան համագործակցության շատ լուրջ հարթակ դառնալ՝ լինելով նաև կապող օղակ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության համար. սկսած ֆինանսական համակարգից, քանի որ Իրանի ֆինանսական համակարգը գտնվում է սահմանափակումների ներքո, ուստի Հայաստանը կարող էր իր ընկերությունների միջոցով միջնորդ հանդիսանալ և ապրանքների մատակարարում իրականացնել դեպի Իրան, Ռուսաստան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ»,- ասաց տնտեսագետը։

Սարգսյանի դիտարկմամբ` հատկապես ցամաքային ճանապարհով համագործակցությունը բավական հետաքրքիր հարթակ է, ինչով Իրանը շատ հետաքրքրված է, իսկ վերջերս, երբ հայտնի պատճառներով պատժամիջոցներ կիրառվեցին նաև Ռուսաստանի նկատմամբ, Հայաստանը երկու երկրների համար դարձավ շատ ցանկալի գործընկեր, որի միջոցով նրանք կարող են դուրս գալ արտաքին աշխարհ` արտահանելով իրենց ապրանքները։

«Տնտեսական համագործակցություն, գործնական հարաբերությունների հաստատում և դիվանագիտություն ասվածն անմիջապես իրականացնող սուբյեկտները բիզնեսմեններն են, և սեփական փորձից ելնելով` պետք է ասեմ, որն իրանցի գործարարներն այդքան էլ օպերատիվ չեն։ Մեզ հետ հարաբերություններում խնդիրներն ավելի շատ տեխնիկական բնույթի են, որովհետև շատ դեպքեր են եղել, երբ հայկական ու իրանական ընկերությունների միջև գործարար կապերի հաստատումը տևել է տարիներ»,- ասաց տնտեսագետը։

Սարգսյանի կարծիքով` ֆորմալ հայտարարություններին պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ։ Նա առաջարկում է համագործակցության մի տարբերակ, ըստ որի` Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, որտեղ կան հարկերից ազատված գոտիներ, կարելի է իրանական կապիտալով կազմակերպություն բացել, որը կշահագրգռի իրանցի գործընկերներին՝ եթե գրագետ ներկայացվի, թե ինչ օգուտներ են ստանալու նրանք, ինչպես նաև իրանական նույն ապրանքից Հայաստանում արտադրելու հետ կապված ծախսերի կրճատման, շահույթների ավելի բարձր տոկոսների համեմատական վերլուծություն արվի։

Ըստ տնտեսագետի` նման սխեմայով կարելի է ՀՀ-ում արագ գործարկել իրանական կամ համատեղ կապիտալով մի քանի գործարաններ և իրանական ապրանքները դուրս բերել շուկա կամ որոշ իրանական ապրանքների արտադրության վերջին փուլն իրականացնել Հայաստանում և այստեղից ամբողջական արտադրանքը վերջնական տեսքով արտահանել ԵԱՏՄ երկրներ։

ՀԻշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել էր Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Խանդուզին ասել էր, որ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև Հայաստանը որպես դարպասներ է դիտարկում Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։