ԱԺ իշխանական թևը կրկին գործուղումների մեջ է․ ՔՊ-ի ներկայացուցիչներն այս օրերին Վիեննայում են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի իշխանական թեւը կրկին գործուղումների մեջ է: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն այս օրերին Վիեննայում են: Ազգային ժողովի նախագահի՝ մայիսի 5-ին ստորագրված կարգադրության համաձայն՝ Ավստրիայի մայրաքաղաք են մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ում անունը նույնպես ԱԺ նախագահի կարգադրության մեջ ներառված է, Ավստրիայի մայաքաղաք չի մեկնել: Տեղեկացանք նաեւ, որ Վիեննա դեռեւս չեն մեկնել նաեւ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը. այսօր նրանք նույնպես Վիեննայում կլինեն՝ մասնակցելու այս օրերին այնտեղ ընթացող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ճանաչողական ծրագրին:
Նկատենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հաճախ է գործուղումների մեկնում՝ ներգրավվելով «վոյաժների» մեկնող հնարավոր գրեթե բոլոր պատվիրակությունների կազմում: Եվրոպայի օդն, ըստ երեւույթին, դրական է ազդել ՔՊ-ական պատգամավորների ստեղծագործական մտքի վրա, ու նրանցից որոշները, օրինակ՝ Գեւորգ Պապոյանը, ընդդիմադիրներին վերաբերող «դիֆերամբներ» սկսել են հենց եվրոպական մայրաքաղաքներից ձոնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»