Մինչև 300ԳԲ Ucom-ի «Քայլող wi-fi»-ի հետ․ շատ լավ լուր Ugo և Ubox բաժանորդների համար
Մինչև մայիսի 1-ը «Յուքոմ»-ի շարժական ինտերնետ ծառայության uGo 3500, uGo 5500, uGo 7500 և uBox 12500 հետվճարային սակագնային պլաններին միացած առկա բաժանորդները կստանան ավելի մեծ ծավալով ինտերնետ ներառումներ սկսած հունիսի 1-ից: Միևնույն ժամանակ, նոր բաժանորդները նույնպես հավելյալ ներառումներ, ինչպես նաև Wi-Fi մոդեմ ստանալու հնարավորություն ունեն ծառայությանը 12-ից 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Նոր առաջարկը հատկապես կգոհացնի «քայլող Wi-Fi» նախընտրող ճանապարհորդներին, ինչպես նաև նրանց, ովքեր ձանձրացել են գրասենյակի միապաղաղությունից և որոշել են Ժամանակ առ ժամանակ աշխատել բնության գրկում:
Նշենք, որ մասնավորապես uGo 3500-ի դեպքում բաժանորդները կստանան 40 ԳԲ նախկին 30 ԳԲ փոխարեն, uGo 5500-ի՝ 100 ԳԲ նախկին 70 ԳԲ փոխարեն, իսկ uGo 7500-ի բաժանորդները՝ 200 ԳԲ նախկին 100 ԳԲ փոխարեն։ uBox 12500-ի բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 300 ԳԲ նախկին 130 ԳԲ փոխարեն։
«Այս առաջարկը մշակելիս կարևորել ենք նախ և առաջ մեր առկա բաժանորդներին, որոնք տևական ժամանակ է՝ օգտվում են հենց Յուքոմի շարժական ինտերնետից: Մինչև մայիսի 1-ը uGo սակագնային պլաններին միացած բոլոր առկա բաժանորդներն, առանց հավելյալ պարտավորության, յուրաքանչյուր ամիս կստանան ինտերնետի ներառումներն արդեն ավելացված ծավալով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ uFi շարժական ինտերնետի մոդեմը կարելի է ձեռք բերել 39 000 դրամով կամ 1 դրամով՝ ծառայությանը 18 ամսով միանալու դեպքում:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ