30 երկրաշարժ՝ մեկ օրում. ԱԻՆ-ը նոր հաղորդագրություն է տարածել
Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով 4.5 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Մայիսի 15-ի, ժամը 08։00-ի դրությամբ երկրաշարժից հետո գրանցված հետցնցումների քանակը 30 է, որոնցից առավելագույնի ուժգնությունը կազմել է 1․7 մագնիտուդ»,-նշում են գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 13-ին, ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Շիրակի մարզի Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 4-5 բալ, Արագածոտնի և Տավուշի մարզերում` 3-4 բալ, Երևան քաղաքում և Արարատի մարզում` 3 բալ ուժգնությամբ:




















Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ Մխիթարյան
Առիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբում
Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է
Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ...
Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառ...
Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա Ղահրա...
Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ...
Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հ...
«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նա...