Իջևանում կայացած աշխատանքային տոնավաճառին ներկայացվել է «ԻննոԻջևան» նախագիծը
Մայիսի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում» SEED ծրագրի շրջանակներում՝ Կանաչ արահետ ՀԿ-ն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և Երևանի պետական համալսանանի Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ իրականացրեց աշխատանքային տոնավաճառ։
Միջոցառմանն առանձին տաղավարով ներկայացվեց Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Իջևանում տնտեսական զարգացման և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակացության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» նախագիծը։ «ԻննոԻջևանի» ներկայացման շրջանակներում, մասնավորապես, տեղեկություն տրվեց Իջևանում մեկնարկելիք նոր նախաձեռնությունների մասին՝ ՏՏ, գյուղատնտեսության, զբոսաշրջության, սննդի վերամշակման և կրթական ոլորտներում, ինչպես նաև նախագծի հիմնական բաղադրիչների՝ «CoWo» աշխատամիջավայրի և ԱՏՁՄ կրթական նախագիծ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի սպասվելիք գործունեության մասին։
Հիշեցնենք, որ «ԻննոԻջևան» նախագծի շրջանակներում 2022 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին Իջևանում մեկնարկելու է CoWo նորարարական կենտրոնի գործունեությունը, որն իր մեջ ներառելու է մի շարք կրթական ծրագրեր։ Այժմ ընթանում է Իրական դպրոցի ընդունելության գործընթացը. սեպտեմբերից կենտրոնում կմեկնարկեն դպրոցի իջևանյան մասնաճյուղի դասընթացները։
«ԻննոԻջևան» նախագիծն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ։ Կազմակերպիչներն են Իջևանի համայնքապետարանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), CoWo համայնքային աշխատավայրը և «Իրական Դպրոց» կրթամշակութային հիմնադրամը։






















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ