Անհանգիստ են. հետ «ֆռացնել» չի լինի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Արդեն տևական ժամանակ է՝ իշխանական կուլիսներում ձևավորված անհանգիստ մթնոլորտը իշխանական դերակատարներին հանգիստ չի տալիս. «Փաստ» թերթի տեղեկություններով, թեժ քննարկումներն ու անգամ վեճերը վերջին ժամանակներում մշտական են ՔՊ-ում տարբեր հանդիպումների ժամանակ։
Ոմանք այդ հանդիպումների ընթացքում փորձում են իրենք իրենց «դուխ տալ», թե ամեն բան նորմալ է, փողոցային շարժումը շուտով կմարի, ոմանք հարցը ոստիկանական ուժով լուծելու կողմնակից են։
«Փաստ» թերթի իշխանական աղբյուրը հայտնում է, որ սկզբից ներսում մեծաքանակ առաջարկներ են մշակվել, թե ինչպես լուծել ներքաղաքական խնդիրը, բայց վերջին օրերին հասկացել են, որ հանրահավաքների ու երթերի թափը չի նվազում և գործընթացները հետ «ֆռացնել» չի լինի:
Ավելին, կարծիք կա, որ այդ անկասելի ընթացքը այլևս առանց բախումների, կամ, ինչպես իշխանության ներսում են ասում, «անարյուն» կանգնեցնել չի ստացվի։ Քիչ չեն նրանք, ովքեր որպես միակ «ելք» տեսնում են հենց ուժային բիրտ գործողությունները: Սակայն, մեր տեղեկություններով, շատերը վստահ են, որ նման «ելքը» էլ ավելի կմոտիվացնի հասարակությանը։ Ի դեպ, մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ վախեցած քպականները հիմնականում մեղադրում են վարչապետին և իրավապահ համակարգին, որ չեն կարողացել «բնում խեղդել» փողոցային շարժումը, որը ներքաղաքականից գնալով դառնում է ազգային-ազատագրական:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»