Վերջին 4 տարիներին Արևմուտքի կողմից խրախուսվող «հայկական» ժողովրդավարությունը որևէ աղերս չունի հռչակված ժողովրդավարական սկզբունքների հետ. Ելենա Կիրակոսյան
Ելենա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր հերթական անգամ համոզվեցինք, որ վերջին 4 տարիներին Արևմուտքի կողմից խրախուսվող «հայկական» ժողովրդավարությունը որևէ աղերս չունի հռչակված ժողովրդավարական սկզբունքների հետ:
Freedom House միջազգային կազմակերպությունն այսօր անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ընդդիմության ներկայությունն, ինչպես պարզվում է, խիստ անցանկալի է այդ «ժողովրդավարական» միջոցառմանը: Վերոնշյալ անհատները և կառույցները համառորեն շարունակում են Հայաստանում վերջին 4 տարիներին տեղի ունեցողը ժողովրդավարության առաջընթաց որակել, իսկ ընդդիմության ներկայացուցիչները կարող էին «խոսքի ազատության», «այլակարծության» մասին ֆորումի ժամանակ բարձրացնել փաստակված հարցեր, որոնք ակնհայտորեն հակասում են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին իրենց նկարած գնահատականներին՝ ցույց տալով, որ այդ գնահատականները զուտ քաղաքական առևտրի արդյունք են և որևէ կապ չունեն իրական վիճակի հետ:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)