ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
2022 թվականի ամառային զորակոչի ընթացքում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, սոպրանո, ալտ, տենոր և բարիտոն սաքսոֆոններ, գալարափող, շեփոր, ալտ, տենոր, բարիտոն, տրոմբոն, տուբա և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում, հետևյալ ժամանակացույցով.
ա) 2022թ․ հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 և 2 տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ,
բ) 2022թ․ հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 և 4 տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ,
գ) 2022թ․ հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզերի տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ, 2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1) 2022թ․ հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումների պարարվեստի մասնագետ նորակոչիկների հետ։
Հավելյալ հարցերի դեպքում դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ ՊՆ «Թեժ գիծ»՝ 1-28 հեռախոսահամարով։




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ