Չալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի Փոստանջյան
Ընդդիմության նախաձեռնած գործընթացում ընդգրկված են տարբեր հասարակական, քաղաքական միավորներ և գործիչներ, և իշխանությունների կողմից թիրախավորվում ու քաղաքական բռնաճնշումների են ենթարկվում հատկապես ժողովրդի շրջանում վստահություն վայելող և արտերկրում մեծ կապեր ունեցող գործիչները։
Քաղաքական գործիչ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ դատական ակտերը, կալանավորման որոշումներն աբսուրդի հասնող են.
«Ակնհայտ անարդարացի դատական արդարադատություն կա ՀՀ Քրեական օրենսգրքում, և Ավետիք Չալաբյանի՝ կալանքի վերաբերյալ դատական ակտը դրանց է վերաբերում: Ապագայում այս դատավորները պետք է դատապարտվեն՝ այսպիսի ակնհայտ անարդարացի դատական ակտերի համար, որովհետև ո՛չ հիմնավոր կասկած կա, ո՛չ էլ մնացած ստանդարտները, որոնք կարող են հիմք հանդիսանալ անձին կալանքի տակ վերցնելու համար»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Փոստանջյանը:
Վերջինիս պնդմամբ՝ սա միանշանակ Չալաբյանի դեմ ուղղված քաղաքական հետապնդում է.
«Պարոն Չալաբյանը հրապարակում բավականին քննադատական, փաստարկված ելույթ ունեցավ՝ դավաճանության վերաբերյալ, թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի հենց առաջին օրերին: Ես կարծում եմ՝ հենց նրա փաստարկված ելույթն է ընկած այս ապօրինի կալանավորման հիմքում»:
Մարիամ Նալբանդյան




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ