Ձեր ամուսինը քնած ժամանակ մեջքով դեպի Ձե՞զ է շրջվում. ահա թե ինչ է նշանակում դա իրականում
Սիրելի էակը գիտի, թե որ դիրքով եք դուք ավելի հարմար քնում։ Սովորաբար ամուսիններից յուրաքանչյուրն ունի մահճակալի իր հատվածը, իր բարձը, իր սովորությունները։ Սակայն ի՞նչ է նշանակում, երբ ամուսինը քնի ժամանակ մեջքով է շրջվում դեպի ձեզ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ նա այլևս չի սիրում ձեզ։ Կամ հակառակը, նա այնքան վստահ է իր զգացմունքների վրա, որ անընդհատ հիշեցումների կարիք չունի։ Այս հարցը միայն ձեզ չէ, որ հետաքրքրում է։ Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիրի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որպեսզի պարզեն, թե ինչպես են քնում ամուսինները։ Ահա թե ինչպիսի արդյունքներ են նրանք ստացել.
Մեջք-մեջքի – 42% Դեմքով մի կողմի վրա (գրկախառնված կամ առանց գրկախառնվելու) – 31% Դեմ-դիմաց – 4% Սակայն պարզվում է, որ ամենակարևորը նրանց միջև հեռավորությունն է։ Հետազոտությունների համաձայն՝ այն մարդիկ, որոնք քնում են՝ պահպանելով 2.5 սմ-ից քիչ հեռավորություն, ավելի երջանիկ են հարաբերություններում, քան այն մարդիկ, որոնք 76 սմ-ից ավելի հեռավորություն են պահպանում։ Ստացվում է, որ կարևորը շփումը պահպանելն է և ոչ թե քնելու դիրքը, քանի որ մտերմությունը անվտանգության և հարմարավետության զգացողություն է առաջացնում։ Եթե զուգընկերը դեպի ձեզ մեջքով է շրջվում, ապա դա և՛ սիրո, և՛ վստահության նշան է։ Սա նշանակում է, որ նա չի վախենում, որ դուք մուտք կգործեք իր անձնական տարածք։ Սա նշանակում է, որ ձեր հրաբերությունները կայուն մակարդակի են հասել։ Սակայն մի մոռացեք ֆիզիկական շփման կարևորության մասին։ Քնելու ժամանակ որքան մեծ է ձեր միջև եղած հեռավորութունը, այնքան դուք ավելի եք հեռանում հարաբերություններում, իսկ որքան մոտ, այնքան ավելի ամուր են հարաբերությունները։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն ...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...