Հայաստանում կկայանա «Միսս ԱՊՀ-2022» միջազգային գեղեցկության մրցույթը
Հունիսի 3-ից մինչև հունիսի 18-ը Հայաստանում կկայանա «Միսս ԱՊՀ-2022» միջազգային գեղեցկության մրցույթը։
Կազմակերպիչները հայտնել էին, որ մրցույթը կայանալու է Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թանտրոնում, բայց հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ որոշվել է մրցույթը տեղափոխել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը հաստատեց լուրը։
Նա հայտնեց, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ են ժամանելու աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ ճանաչված անձինք մոդելինգի եւ նորաձեւության ոլորտից։ Մասնակից գեղեցկուհիներին ոգեւորելու համար ժամանելու են իրենց երկրից ուղեկցող թիմեր, լրատվամիջոցներ եւ զբոսաշրջիկներ, որոնց քանակը անհամատեղելի է դառնում Օպերայի դահլիճի տեղերի հետ։
Հավելենք, որ մրցույթի ընթացքում լինելու են համերգային և պարային շոու ծրագրեր, որոնցից շատերը կներկայացնեն արտասահմանյան խմբեր։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»