Արտաշատում 40-ամյա տղամարդը բարձրացել է մարզպետարանի տանիք և սպառնացել է նետվել
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 60 հասցեում գտնվող Արարատի մարզպետարանի շենքի տանիք և սպառնում է նետվելու միջոցով ինքնասպան լինել:
Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Խաժակ Հ.-ն է: Արդեն տեղում մարզի ոստիկանապետն ու Արտաշատի ոստիկանապետը մոտ 30 րոպե բանակցություններ են վարել Խաժակ Հ.-ի հետ։
Համոզել , որպեսզի չդիմի նման քայլի, իջեցրել են տանիքից ու տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժին:
Խաժակ Հ.-ն եղել է ոչ սթափ վիճակում և խմածության աստիճանը պարզելու համար սթափության փորձաքննություն է նշանակվել:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»