Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվի
Հասարակություն

«Սա տոտալիտար մտածողություն է, Հայաստանը տարվում է դեպի բռնապետություն». իրավապաշտպան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում 2018-ից հետո վարչապետ կոչվածին ծառայող բացարձակ մեծամասնության կողմից ընդունված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները միտված չեն Հայաստանի անվտանգության ապահովմանը, մեր երկրում ժողովրդավարության, իրավական պետության զարգացմանը: Դրանք միտված են միայն մեկ բանի՝ մեկ անձի իշխանության ամրապնդմանը:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով նաև «Դիմադրության» շարժման գործողությունների ֆոնին առկա գործընթացներին:

Նրա խոսքով, այդ, այսպես կոչված, փոփոխություններն արվում են, որպեսզի այդ օրենքները կիրառվեն իշխանության համար ոչ հաճելի ընդդիմադիր գործիչների նկատմամբ. «Հայաստանում, որպես այդպիսին, իշխանության տարանջատում չկա և չի էլ նախատեսվում: Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը հլու-հնազանդ ծառայում են վարչապետ կոչեցյալին: Քայքայվում է դատական համակարգը. ԲԴԽ-ն սեփականաշնորհվեց Ջհանգիրյանով, դատարաններից առգրավեցին համակարգիչները, և այժմ գործերը մակագրվում են ձեռքով: Այս ամենն ուղղված է մի բանի՝ մեկ անձի իշխանության ամրապնդմանը: Այս առումով ևս մեկ անգամ հիշեցնեմ Մուսոլինիի անկեղծ խոսքը՝ «մեր ընկերներին ու բարեկամներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»:

Օրենքների ընդունումը հենց այս համատեքստում պետք է դիտարկել»: Ավետիք Իշխանյանը մի շարք օրինակներ բերեց՝ առաջինը դիտարկելով հայտնի «ծանր վիրավորանքի» հոդվածը. «Մի կողմ դնենք այն, որ դա հակասում է միջազգային բոլոր օրենքներին՝ նախ քաղաքական տեսակետից: Շատերը չգիտեն, որ խտրականության, հակախտրականության և ատելության խոսքը միջազգային չափանիշներով չի վերաբերում քաղաքական բառապաշարին, քաղաքական ենթատեքստ չունի, այլ վերաբերում է ուրիշ՝ կրոնական, ազգային և այլ ուղղությունների: Այսինքն, քաղաքական գործիչները վիրավորանքի հետ կապված պետք է ավելի հանդուրժող լինեն: Միջազգային չափանիշներին հակասող այդ հոդվածն ընդունելը ընդդիմության գլխին մի «դամոկլ յան սուր» դարձավ: Դիտարկենք նաև այն բառապաշարը, որն օգտագործում են իշխանավորները: Նրանց նկատմամբ, սակայն, որևէ քրեական գործ չի հարուցվում, որովհետև յուրաքանչյուր քրեական գործ հանձնարարականով է, իսկ այդ նույն «ծանր վիրավորանքի» հոդվածով հարյուրավոր ընդդիմադիրներ մեղադրանքի տակ են»:

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորմանը: Նրան մեղսագրվող արարքը պաշտպանական կողմն անհիմն է համարում: Հուլիսի 1-ից այն ապաքրեականացված է համարվելու, մինչդեռ, ըստ Չալաբյանի պաշտպանների, օրենսդրական նոր փոփոխություններ են կատարվելու: «Մենք մեր ավելի վաղ արված զեկույցում ևս գրել էինք, որ նրան ՀՀ ՔՕ 163-րդ հոդվածով մեղսագրվող արարքը հակասում է միջազգային չափանիշներին: Նշեմ նաև, որ Հայաստանի իշխանությունները օրենքը Վենետիկի հանձնաժողովին ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետներին ներկայացնելիս թարգմանությամբ նրանց խաբել էին: Թարգմանության մեջ մի բան է, հայերեն տարբերակում՝ այլ բան: Հանրահավաքի համար նյութապես շահագրգռելը, որը նշված է հայերեն տարբերակում, միջազգային չափանիշներով խախտում չի համարվում: Մինչդեռ անգլերեն թարգմանված տարբերակով այլ բան է գրվել՝ ավելացվել է «հարկադրանք» բառը:

Ու իմաստը կարող էր մեկնաբանվել այնպես, որ նյութապես շահագրգռելու հետ մեկտեղ պետք է առկա լինի հարկադրանքի տարր, ինչն արդեն արգելվում է: Մեծ հաշվով՝ սա նույնպես ուղղված էր ընդդիմադիրների դեմ: Ես մի կողմ եմ դնում այն, թե ինչքանով է հավաստի Չալաբյանի նկատմամբ մեղադրանքը: Բայց նայենք, թե ինչպես են կատարվում իշխանության բոլոր հանրահավաքները. պարզից պարզ է բոլորի համար, որ կազմակերպվում է վարչական ու ֆինանսական ռեսուրսների կիրառմամբ: Օրինակ՝ նախընտրական կամպանիայի ժամանակ վարչապետի օգտին հավաքվող ցուցարարներին ավտոբուսներով Երևանից Սյունիք էին տարել, բայց, բնականաբար, այդ հարցով «Հայաստանի իրավապահ մարմինները» ծպտուն չեն հանի, որովհետև գործում են վարչապետ կոչվածի ցուցումով»: Խոսելով հաջորդ օրինակի մասին՝ Ա. Իշխանյանը շեշտեց. «Վարչապետ կոչեցյալը նաև չի կարողանում հանդուրժել որևէ պետական կառույց կամ ՏԻՄ ղեկավար, առհասարակ, որևէ պետական կառույց, որը չեզոք ու անկախ է: Բոլորը պետք է հլու-հնազանդ ենթարկվեն իրեն: Կարծես բոլորը մոռացել են, որ դեռ 2018-ին հարձակում կատարեց ՏԻՄ մարմինների նկատմամբ:

Մասնավորապես, 2018-ին այն ժամանակվա պետական վերահսկողական ծառայության պետը հարձակում կատարեց ՏԻՄ մարմինների վրա: Հետո հիշենք իրեն չենթարկվող, հատկապես Սյունիքի համայնքապետների նկատմամբ քրգործերի «թխումը»: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի սուր ելույթներից հետո կեղծ, շինծու գործով կալանավորեցին ՏԻՄ ղեկավար հանդիսացող հորը: Հետո էլ, երբ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր վերահսկողությունից մի քանի համայնքներ դուրս եկան, տարբեր գործընթացներ սկսվեցին: Կեղծ, շինծու գործեր թխելով՝ հաղթող համայնքապետին կալանավորեցին, հետո էլ ընդունվեց օրենք, որը հակասում էր բոլոր տիպի ժողովրդավարական նորմերին (օրենքը վարչապետին հնարավորություն տվեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել-խմբ.):

Ընդհանուր առմամբ, սա տոտալիտար մտածողություն է, և Հայաստանը տարվում է դեպի բռնապետություն. այս ամենի նպատակը հենց դա է: Այդ անձի բնավորությունից ու հոգեբանությունից է բխում այս ամենը: Նման հոգեբանությամբ մարդ կարող է լինել, բայց ավելի մեղավոր, ավելի պատասխանատու է նրան հլուհնազանդ ծառայող, նրա հանձնարարությունները կատարող ողորմելիների զանգվածը՝ պատգամավորները, նախարարները, իրավապահ մարմիններ կոչվող կառույցների ղեկավարները»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում