8-ամյա աղջկան համոզելով տարել է ննջասենյակ և երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Տավուշի մարզի բնակիչ, 59-ամյա Վարդան Ք.-ն: Shamshyan.com-ի տեղեկություններով, մայիսի 27-ին ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 37-ամյա բնակչուհու կողմից, ով հայտնել է, որ նույն օրը իր 8-ամյա աղջկան, ով միայնակ գտնվել է տանը, Վարդան Ք.-ն, օգտվելով այդ հանգամանքից, երեխային առանձնատան բակից համոզելով, տարել է ննջասենյակ, ապա հանել հագուստներրը, մերկացնելով աղջկան, իսկ հետո իջեցրել իր անդրավարտիքը և երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:
Դրանից հետո երեխայի գոռգոռոցի ձայներից օգնության է հասել հարևանությամբ բնակվող իր հարևանուհին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարապետյանի գլխավորությամբ: Վարդան Ք.-ն ոստիկանների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Բերդի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի կողմից ձերբակալվել է:
Երեխային տրվել է դատաբժշկի ուղեգիր:




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ