Տարբերակներ են մտածում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Թեպետ գործող իշխանությունն ուզում է ցույց տալ, թե վստահ է զգում՝ առաջին հերթին թիմակիցներին ցույց տալու, որ ամեն ինչ վերահսկվում է, բայց պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ ՔՊ-ում ու քպամերձ շրջանակներում, մեղմ ասած, այնքան էլ հանգիստ չեն: Ի մասնավորի, ընդդիմության արդեն բավականին երկար ժամանակ շարունակվող գործողությունները, ընդ որում՝ հաճախ բավականին տպավորիչ մարդաքանակով, ինչպես նաև «զադնի չդնելու» վճռականությունը լրջորեն անհանգստացնում է: Դրա վկայությունն էին նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա փախուստը կառավարությունից, ինչպես նաև իրավապահների ու ցուցարարների բախումը կառավարական ամառանոցի մոտ, որի արդյունքում եղան տուժածներ (թերթի՝ տպարան մտնելու պահին հստակ թիվ դեռևս հայտնի չէր):
«Փաստ» թերթի տեղեկություններով, ակտիվորեն քննարկվում են ելքերի մի շարք տարբերակներ, որոնց մեջ «դոմինանտ» է արտահերթ ընտրության գնալու հնարավորությունը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ն այստեղ էլ խնդիրներ ունի։ Իշխանության ներկայացուցիչները հիանալի հասկանում են, որ միայնակ նորից մեծամասնություն վերցնել այլևս չեն կարող, ուստի, ըստ մեր տեղեկությունների, մտածում են սատելիտ որևէ ուժի կամ ուժերի հետ դաշինք կազմելու տարբերակներ, թեպետ դրա հետ կապված էլ լուրջ բարդություններ կան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)