Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան
Դալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժածԱԺ ամբիոնից հայտարարիր ընդամենը մեկ նախադասություն՝ Իլհամ Ալիև, Դու ստում ես, Ադրբեջանցիները երբեք Հայաստանում չեն բնակվելու. Արեգա Հովսեփյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. ՆեթանյահուՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ (տեսանյութ)Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինըՔննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Իշխան Սաղաթելյանի գործի հետ կապվածՖրանսիան, ամենայն հավանականությամբ, կհաղթի մեզ և կնվաճի տիտղոսը. ՀալանդԵրեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. ԹրամփGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Խուզարկությունը ԴԱՀԿ պահանջները չկատարելու համար էր. առգրավեցին տան զարդերը ու կանխիկ գումար. Իշխան ՍաղաթելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՀայաստանը փորձում է hարված hասցնել ՌԴ-ի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին. ՈւշակովԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելԻրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքներով ստեղծվել է չորս աշխատանքային խումբ. Իրանի ԱԳ նախարարի տեղակալ
Հասարակություն

Եվրոպական ռասիզմ ու այլատյացություն. Եվրամիությունում փախստականների ներկայիս վիճակն ու երկակի ստանդարտները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Euractiv» հրատարակության հրապարակման համաձայն, Ուկրաինայից փախստականներ ընդունելու եվրոպացիների ոգևորությունը, որը նկատվում էր ռուսական հատուկ գործողության առաջին ամիսներին, աստիճանաբար թուլանում է, և դա՝ հատկապես Ռուսաստանին ավանդաբար համակրող երկրներում։ Օրինակ՝ Բուլղարիայում ուկրաինացիների նկատմամբ դրական է վերաբերվում բնակչության միայն 38 %-ը, իսկ 18 %-ը՝ բացասական։

Սլովակիայում տեղի են ունեցել առաջին բողոքի ցույցերը՝ կապված ուկրաինացիներին հատուկ արտոնությունների տրամադրման հետ (անվճար երթևեկություն հասարակական տրանսպորտով, անվճար սննդի չեկեր և այլն)։ Արևել յան Եվրոպայի շատ երկրներում արդեն գրանցվել են նման այցելուների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներ։ «Euractiv» -ը, շատ կանխատեսելիորեն, փորձում է նման միջադեպերը բացատրել որպես աջ արմատական կուսակցությունների գործունեություն և ռուսամետ «քարոզչության» կողմից «ֆեյքերի» տարածում։ «Անցանկալի», «ոչ ուկրաինացի» փախստականների նկատմամբ խտրական վերաբերմունքի թեման շարունակում է զարգանալ, ուստի, ըստ հրապարակումների, Ուկրաինայի հարյուրավոր գնչուներ գործնականում ոչ մի օգնություն չեն ստանում Արևելյան Եվրոպայի երկրներում։

Նրանցից շատերն ունեն Հունգարիայի քաղաքացիություն (հիմնվելով 2011 թվականի Հունգարիայի օրենքի՝ քաղաքացիություն տրամադրելու պարզեցված ընթացակարգի վրա), սակայն Բուդապեշտն իրեն պարտավորված չի համարում ընդունել սեփական քաղաքացիներին իր տարածքում՝ նկատի ունենալով ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Միևնույն ժամանակ, Հունգարիայի քաղաքացիությունը հիմք է Չեխիայում, Սլովակիայում և Լեհաստանում գնչուներին ժամանակավոր պաշտպանություն չտրամադրելու համար:

Արդյունքում գնչու ընտանիքները գնացքներով շրջում են Արևել յան Եվրոպայի երկրների միջև և քնում երկաթուղային կայարաններում: Որպես այլընտրանք, Պրահայում նրանք ոստիկանական հսկողության ներքո տեղավորված են քաղաքի ծայրամասի փակ վրանային ավանում: Չեխիայի առողջապահության նախարար Վ.Վալեկի խոսքով, եթե պետությունը ժամանակավոր կացարան տրամադրի գնչուներին, ապա շատ չեխեր գործադուլ կանեն։ Այդ վերաբերմունքն ակնհայտորեն հակասում է գնչուների հավասարության, ներառման և մասնակցության 2020-2030 թվականների ռազմավարական ծրագրին, որը մշակվել է ԵՀ-ի կողմից և լայնորեն ընդլայնվել ԵՄ-ում: Այս տարվա մայիսի սկզբին «Politico» հրատարակության խմբագիրները հրատարակել են ծավալուն հոդված «Ապաստանի քաղաքականությունը ԵՄ-ում. վեճեր և ձգձգումներ» վերնագրով։ Հոդվածի հիմնական թեզն այն է, որ ուկրաինացի փախստականների նկատմամբ վերաբերմունքը բացառություն է, այլ ոչ թե ընդհանուր կանոն ԵՄ միգրացիոն պրակտիկայում, և մեկ անգամ ևս ցույց է տալիս եվրոպացիների ռասիզմն ու այլատյացությունը:

Ուկրաինացիներին ցույց տրվող ընդունելությունը կտրուկ հակասում է Սիրիայից և Աֆղանստանից ապաստան հայցողների նկատմամբ վերաբերմունքին, թեև ԵՄ-ն անմիջականորեն է ներգրավված եղել այդ երկրների զինված հակամարտությունների մեջ: Միևնույն ժամանակ, փորձագետները և ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք հարցազրույց են տվել լրագրողներին, շատ հոռետեսորեն են տրամադրված ԵՄ միգրացիոն քաղաքականության «շրջադարձային կետի» վերաբերյալ: Ներկայիս ճգնաժամը, նրանց կարծիքով, չի փոխի եվրոպական երկրներում ապաստան հայցողների նոր հոսքերը զսպելուն ուղղված ջանքերը։ Այս տարի կրկին նկատվում է այլ տարածաշրջաններից անօրինական միգրացիայի աճ դեպի ԵՄ երկրներ։ АПБО-ի տվյալներով, 2022 թվականի առաջին չորս ամիսներին 57,8 հազար օտարերկրացի է անօրինական կերպով փորձել հատել ԵՄ սահմանները, ինչը 69 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Մասնավորապես, այս տարվա ապրիլին ԵՄ երկրների սահմանային ծառայություններն արձանագրել են Եվրամիություն անօրինական մուտքի 15 հազար փորձ։ Առավել անբարենպաստ իրավիճակ է Արևմտյան Բալկանյան միգրացիոն ճանապարհին, որին բաժին է ընկնում ԵՄ սահմանները խախտելու բոլոր փորձերի գրեթե կեսը (27,2 հազար)։ Ամենից հաճախ այնտեղ հայտնաբերվում են անօրինական ներգաղթյալներ Սիրիայից և Աֆղանստանից։ 2022 թվականի հունվարից մինչև ապրիլ 9,1 հազար անօրինական ներգաղթյալներ փորձել են մուտք գործել ԵՄ երկրներ (հատկապես Կիպրոս) Արևել յան Միջերկրական ծովով, հիմնականում՝ Սիրիայից, Նիգերիայից և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։

Միջերկրական ծովի կենտրոնական մասով անցնող երթուղում եղել են 9,3 հազար ապօրինի սահմանահատումներ՝ հիմնականում Եգիպտոսի, Բանգլադեշի և Թունիսի քաղաքացիների կողմից։ Չնայած Ուկրաինայից փախստականները հաշվառված չեն այդ վիճակագրության մեջ, բայց այնտեղ ներառված է ԵՄ արևել յան ցամաքային սահմանների անօրինական հատման 1683 դեպք (5 անգամ ավելի, քան 2021 թվականին): Միաժամանակ, Ուկրաինան, Իրաքը և Բելառուսն են նշված որպես այդ անօրինական ներգաղթյալների քաղաքացիության հիմնական երկրներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում